Ալլահշուքյուրի SMS-ներով ապրողի համար մեկ չի՞
16:20 , 23 ապրիլ, 2026
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն ավիրել է Ստեփանակերտի ամենամեծ եկեղեցին, ինչի կապակցությամբ ասոլիսում Նիկոլին հարց է ուղղվել՝ արդյոք այդ գործողությունն իշխանությունների կողմից գովազդվող խաղաղության մասի՞ն է վկայում, թե՞ հակառակը, արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է խնդրի մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում, ինչին ի պատասխան ադրբեջանցների շահերի մեծագույն պաշտպանը հասկացրել է, որ ոչ մի քայլ էլ չեն անելու, իսկ խաղաղությունը կայացած փաստ է ՝անկախ ամեն ինչից, քանի որ զոհեր չկան սահմանին:
Պետք չէ զարմանալ նման պատասխանից. Նիկոլը 10 գլուխ չունի, որ հանդգնի Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել կամ Իլհամի հանգիստը խաթարել: Ինչ կուզեն՝ կանեն, քանի եկեղեցի կամ պատմամշակութային հուշարձան ուզեն՝ կքանդեն՝ այն վստահությամբ, որ Նիկոլը դա միայն կողջունի: Կաթողիկոսին հալածողի ու Ալլահշուքյուրի SMS-ներով ապրողի համար մեկ չէ՞, թե թուրքը քանի եկեղեցի կքանդի, ինպես հայի հետքն Արցախից կջնջի. Նիկոլին իշխանության բերեցին հենց սրա համար, որպեսզի թուրքն ինչ ուզի՝անի, պարտված, ոչնչացված Հայաստանն էլ վիզը ծռի ու կողքից նայի:
Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա այն միայն Նիկոլի ու նիկոլականների հիվանդ երևակայության մեջ է իրական. այս փուլում ընդամենը զինադադար է, որը խախտվելու է, եթե Նիկոլը վերարտադրվի: