Անհնար է Ցեղասպանության թեման իբր պահել օրակարգում, բայց Արցախը համարել Ադրբեջան
16:23 , 21 ապրիլ, 2026
Հարցին՝ արդյոք իշխանությունները Ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջնահերթությո՞ւն են համարում, թե՞ ոչ, ՔՊ-ական Ղազարյան Թագուշը պատասխանել է՝ պնդելով՝ իրենք ցեղասպանաուրաց չեն: Ըստ Թագուշի՝ եթե իշխանությունների համար Ցեղասպանության թեման փակ լիներ, ապա ԱՄՆ փոխնախագահ Վենսին Ցեղասպանության հուշահամալիր կամ թանգարան չէին ուղեկցի: Բայց դա, ըստ Թագուշի, արտաքին քաղաքական թոփ թեմա չէ իրենց համար:
Թագուշը, որ հաստատապես հիշում է Վենսին Արցախյան թեմայով նվիրած գրքի պատմությունը, շատ լավ կհիշի նաև Նիկոլի արձագանքն ու այն գործնական հետևանքը, որ եղավ. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին անհապաղ հեռացրեցին իր պաշտոնից, իսկ Նիկոլը հայտարարեց, որ Հայաստաում արտաքին քաղաքականություն վարող միակ սուբյեկտն ինքն է:
Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացրել է Թագուշը՝ պնդելով, թե Ցեղասպանության թեման տաբու չէ, ավելին՝ այն մնում է օրակարգում, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչի պատճառով է՛լ ավելի ընդգծվեց ՔՊ-ական իշխանության էությունը, հայատյաց բնույթը: Արցախյան հարցը Հայկական հարցի մաս չէ՞, թե՞ այն արդեն արհեստականորեն տարանջատվել է՝ հարմարեցվելով ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։
Պետք է հասկանալ մի բան՝ խնդիրը ոչ թե Ցեղասպանության թեմայի բաց կամ փակ լինելն է, Ծիծետռնակաբերդ օտարերկրյա հյուրերի այցելել-չայցելելը, այլ այն, թե ինչ քաղաքական բովանդակություն է հաղորդվում այդ հարցին։ Վերջիվերջո Արցախյան հարցը, դասական ընկալմամբ, ոչ միայն պատմաքաղաքական, այլև իրավաքաղաքական շարունակությունն է նույն Հայկական հարցի, ուստի անհնար է Ցեղասպանության թեման պահել օրակարգում, բայց Արցախը համարել Ադրբեջան: