Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Suzuki Alto»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր


20:35 , 20 ապրիլ, 2026
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 281 կմ  հատվածում Երևանի բնակիչ 38-ամյա Մհեր Դ․-ն իր վարած «Suzuki Alto» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլիվայր շրջվելով, քարերին ու ծառերին բախվելով կողաշրջված հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Փրկարարներն ու պարեկները վիրավոր վարորդին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։