22:34 , 18 ապրիլ, 2026168.am-ը գրում է․
Ուկրաինայի ոստիկանությունը ոչնչացրել է Կիևում քաղաքացիների ուղղությամբ անկանոն կրակ բացած և պատանդներ վերցրած անհայտ անձին. ինչպես հայտնում են լրատվամիջոցները, այս մասին նշել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Անհայտ անձը ոչնչացվել է ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում: Նշվում է, որ իրականացվում են անձի նույնականացման աշխատանքներ:
Փողոցում արձակած կրակոցների հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 10 անձ, այդ թվում՝ 1 երեխա: