Մինասյան Լիլոյի նվերը՝ Նիկոլին


14:35 , 18 ապրիլ, 2026
Մինասյան Լիլոն ԱԺ-ում մի բոցաշունչ ելույթ է ունեցել՝ նվիրված արցախյան խնդրին՝ փորձելով, բնականաբար, արդարացնել սեփական քաղաքական թիմին. պնդել է, թե իրենք պայքարել են մինչև վերջ, թե անմեղ են, թե կատարյալ հայրենասերներ են, ուղղակի իրենցից անկախ հանգամանքների բերումով է, որ պարտվեցինք, իսկ վերջում էլ Արցախը հայաթափվեց: «Այս ելույթը, ես խնդրում եմ, նվիրեք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ երբևէ կփորձեն համոզել, որ մենք չենք պայքարել, այլ հանձնել ենք կամ ծախել»,-մանավորապես՝ կոչ է արել Լիլոն:

Լիլոն իր ելույթը պետք է նվիրի Նիկոլին, քանի որ վերջինս արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել՝ գրավոր ու բանավոր, որ Արցախի հիմնախնդիրը թոկ էր, որից ինքն ազատեց հայ ժողովրդին, որպեսզի մեզ փրկի ռուսներից: Նիկոլը խոստովանել է, որ դա դիտմամբ է արել, դիտմամբ է Արցախը փաստացի հանձնել, դիտմամբ է պատերազմ հրահրել, քանի որ պատերազմ կարող էր և չլինել, բայց արդյունքը լինելու էր նույնը:

Ստացվում է՝ կա՛մ Լիլոն բանից բեխաբար է ու Նիկոլին չի կարդացել, լսել, կա՛մ որոշել են թիմով մի կերպ «կռուտիտ» լինել. ախր շեֆը շատ ուղիղ տեքստով է խոստովանել, որ Արցախը դիտմամբ է Իլհամին տվել, որ Հայաստանի վրա ՌԴ ունեցած լծակներն այլևս չաշխատեն, որ Հայաստանն իբր դառնա ինքնիշխան երկիր:

Ինչ էլ Լիլոներն անեն, այլևս ուշ է. շեֆը «բակլաջրում ք*քել է»: