Կարապետյան Մարիշը հերթական անգամ ԱԺ-ում բարձրաձայնել է Թուրքիայի պահանջը


15:23 , 17 ապրիլ, 2026
Ելույթ ունենալով ԱԺ-ում՝ թուրք ժողովրդի շահերի ներկայացուցիչ ՔՊ-ական Կարապետյան Մարիշը կոչ է արել Ցեղասպանության համար աշխարհից արդարություն չխնդրել, քանի որ որպես այդպիսին արդարություն չկա էլ. մենք, ըստ Հայ դատի դեմ Ադրբեջանի պատվերով աշխատանքներ տարած ՔՊ-ականի, հայրենազուրկ չենք, իսկ նոր Սահմանադրությունը պետք է ամրագրի, որ ներկայիս ՀՀ-ն «կատարյալ է»:

Պետք չէ զարմանալ Նիկոլի թիմակցուհու այսօրինակ զառանցանքներից. նրան հենց սրա համար են տեղ հատկացրել ԱԺ-ում որպես առհավատչյա այն բանի, որ Հայաստտանը Թուրքիայի թևի տակ է այժմ հանգրվանում: Ո՞րն է Մարիշի բուն ասելիքը: Այն հետհալն է՝ մի մտածեք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը միտված քայլերի մասին, հետամուտ մի՛ եղեք արդարությանը, Թուրքիայից մի՛ պահանջեք փոխհատռուցում, մի՛ սևացրեք այդ երկրի անունը: Աշխարհում արդարություն չլինելու մասին Մարիշի հայտարարության իմաստը հուսալքություն առաջացնելն է, ինչպես նաև ՔՊ-ի կողմից վարվող ցեղասպանաուրաց քաղաքականությունն արդարացնելը. Նիկոլը ձեռք է քաշել Ցեղասպանության թեմայից, քանի որ հասկացել է՝ արդարություն այս աշխարհում չկա:

Մյուս կողմից՝ ՀՀ-ի կատարյալ լինելու մասին Մարիշի հայտարարությունն է չափազանց խնդրահարույց, որը ևս նպատակ ունի՝ լեգիտիմացնելու թե՛ Հայոց ցեղասպանության հետևանքները, թե Արցախում տեղի ունեցածը. Հայաստանը որպես կատարյալ ներկայացնելու նպատակը որևէ տեսակի պահանջատիրության բացառումն է: Ինչների՞ս են Արարատն ու Արցախը, ի՞նչ ենք անում Բայազետն ու Նախիջևանը, եթե 29000-ը հայ ժողովրդի երազանքների կատարյալ մարմնացումն է: Ահա սա է Մարիշի հայտարարության մեխը:

Եթե ազգովի խոտ չենք ուտում ու եթե արժանի ենք մեր նահատակ նախնիներին, ապա ամռանը պետք է մարիշների հարցերը լուծենք, հակառակ դեպքում հավասարվելու ենք հողին ու պատմության թատերաբեմից ջնջվենք: