00:19 , 17 ապրիլ, 2026
Թրամփը չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ մինչև հրադադարի ժամկետի լրանալը։ Նա, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածները, եթե համաձայնության չհասնեն մինչև հրադադարի ժամկետի լրանալը։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ներկայումս հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա և ավելի քիչ են ներգրավված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
Թրամփը նաև չի բացառել, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները մեկ-երկու շաբաթվա ընթացքում խաղաղության բանակցություններ անցկացնեն Վաշինգտոնում։