Գռզոյի ներկայացրած պայմանը Հայաստանի պարագայում որոշիչ չէ


11:43 , 16 ապրիլ, 2026
Հայտարարելով, որ Հայաստանում ոչ մի հարուստ մարդ քաղաքական իշխանություն չպետք է ունենա՝ Գռզոն պնդել է՝ եթե մեծ սեփականություն ունեցող մարդիկ ղեկավարեն պետական ինստիտուտները, ապա իրենց սեփականության շահն ավելի առաջնային կգնահատեն, քան պետական շահը:

Գռզոյի ասածը տեսականորեն սխալ չէ. բայց արդյոք հայաստանյան իրականությանը նա ծանոթ չէ՞: Խնդիրն այն է, որ մեր երկրում Գռզոյի ներկայացրած պայմանը որոշիչ չէ. նույն Գռզոն, օրինակ, ոչ մի պետական ինստիտուտ չի կառավարում, բայց կարողանում է պետության ռեսուրսները ծառայեցնել իր բիզնես շահերին: Այսինքն՝ անկախ նրանից, թե Գռզոն պարզ պատգամավոր կլինի է, թե ասենք փոխվարչապետ, նրա համար դա որոշիչ չէ, քանի որ երկրը, ըստ էության, հենց նրա տակ է:

Հայաստանն այլ խնդիր ունի լուծելու. պետք է անել այնպես, որ քաղաքական իշխանությունների վրա գռզոյատիպերի ազդեցությունը լինի զրոյական, բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է բացառել կոռուպցիան, ինչը գործնականում շատ դժվար է, իսկ ՔՊ-ական իշխանության պարագայում՝ ուղղակի անհնար. Նիկոլի ուտելը տեսե՞լ եք…