Լեհ պատգամավորն Իսրայելն անվանել է «նոր Երրորդ ռեյխ» և ցուցադրել սվաստիկայի պատկերով Իսրայելի դրոշը


13:43 , 15 ապրիլ, 2026

Լեհ պատգամավոր Կոնրադ Բերկովիչն Իսրայելն անվանել է «նոր Երրորդ ռեյխ» և ցուցադրել սվաստիկայի պատկերով Իսրայելի դրոշը։ Այս մասին հայտնում է «Colonelcassad» Telegram-ալիքը։

«Իսրայելը նոր Երրորդ ռեյխն է, և նրա դրոշը պետք է հենց այսպիսի տեսք ունենա։ Մերձավոր Արևելքում Իսրայելի հարձակումներն արդեն իսկ անդրադարձել է լեհերի վրա՝ վառելիքի գների տեսքով։ Բայց ինչպե՞ս է դա անդրադառնում երեխաների վրա, որոնք արդեն տասնյակ անգամ ավելի շատ են զոհվել, քան Ուկրաինայի հետ Ռուսաստանի ողջ [բախման] ընթացքում»,- հայտարարել է Բերկովիչը։