«Լամա Ռուբոն» որոշել է Ալենից հետ չմնալ


14:50 , 14 ապրիլ, 2026
ԱԺ-ում, ճեպազրույցի ընթացքում Ռուբինյան Ռուբոն կատաղել է ու հարձակվել լրագրողների վրա. իրեն ուղղված հայ-ռուսական հարաբերությունների, Մոսկվայից Հայաստանի հասցեին հնչող աղմկահարույց հայտարարությունների մասին հարցը նրան գազազեցրել է ու ստիպել ուղիղ տեքստով հայտարարել, որ ոչ միայն հիմա, այլև ապագայում ևս ԶԼՄ-ները լինելու են իր թիրախում. Ռուբիկը, պարզվում է, ուզում է իմանալ, թե որ ԶԼՄ-ն որտեղից է սնվում:

Սա «ժողովրդավարության բաստիոնը» ղեկավարող քաղաքական ուժի կարկառունի հայտարարությո՞ւն է, թե՞ դեպի տոտալիտռարիզմ գլորվող պետութան գլխավոր դեմքերից մեկին հարիր սպառնալիք: Փաստորեն՝ «Լամա Ռուբոն» որոշել է Ալենից հետ չմնալ. այս պահի դրությամբ ԶԼՄ-ներին ամենաշատը դատի տվածն Ալենն է, և դատելոով Ռուբիկի այսօրինակ հայտարարությունից՝ կարող ենք ասել, որ այդ տիտղոսը Ռուբոն ուզում է Ալենից խլել. ընդդիմադիր ԶԼՄ-ներն օգնում են հանրությանն ավելի լավ իշխանություններին ճանաչել, ինչը, բնականբար, չի կարող դուր գալ Նիկոլին ու մանկլավիկներին, քանի որ կարծում են, թե այդ ԶԼՄ-ներն են, որ նպաստում են Նիկոլի հանդեպ հասարակութան մեջ կուտակված ատելության աճին:

ԶԼՄ-ներն այդ խնդրի հետ ոչ մի կապ չունեն. հասարակության ատելությունը գոյանում է երկրում տիրող անհրապույր ռեալների պատճառով, որոնցից ամենադաժանը, իհարկե, «Արևմտյա Ադրբեջանի» վերածվելու հեռանկարն է, որ առավել քան իրական է այսօր: