Ներբող մունդառ լոգոտիպին


12:51 , 9 հոկտեմբեր, 2013

Իմ սրտի ուղեկից,
Իմ քաղաք՝ բախտակից...
Քո լոգոն ո՞վ պեղեց
Արխիվի «պադվալից».

Screen Shot 2013-10-05 at 5.49.36 AM

 

Իմ ճաշակը նեղվեց,
Ճանապարհս շեղվեց,
Երբ առաջս մեխվեց
Լոգոտիպն էդ ստից...

Լոգոտիպն էդ ստից
Քեզ դարձրեց մրցակից
էն կնկան՝ բալետից,
Իմ քաղա՛ք սրտակից։

111

էն կնկան բալետից,
Ում փարթամ դոշերից
Ինչ որ մեկը թխեց
Լոգոտիպն էդ ստից։

lilimi

էն փարթամ դոշերից,
Կամ փափուկ թշերից
Տեսնես ո՞վ ներշնչվեց,
Թուլացավ ներվերից։

Թուլացավ ներվերից՝
Ոնց գինուց ոգելից,
Մի լոգո բստրեց.
Էն կնկա կրծքերից…

Էն լոգոն՝ կրծքերից
Չորացավ անեծքից...
Հին լոգոն տարածվեց
Որ բխեց մեր սրտից…

Screen Shot 2013-10-05 at 5.19.44 AM

Իմ սրտի ուղեկից
Իմ գեղցի սրտակից...