00:12 , 14 ապրիլ, 2026Լրագրողների հետ զրույցում 27-ամյա ըմբիշն նշել է, որ հերթական տիտղոսի նվաճումը բարդ փորձություն է լինելու, քանի որ գործող չեմպիոնի կարգավիճակն էլ ավելի է մեծացնում պատասխանատվությունը։
«Երբ որպես առաջատար ես գնում մրցաշարի, մրցակիցներդ քո դեմ կրկնակի մոտիվացված և ավելի լավ պատրաստված են գալիս։ Այդ իսկ պատճառով պայքարը բարդանում է։ Իմ քաշային կարգում կան 6-7 բարձրակարգ ըմբիշներ, որոնք լրջորեն հավակնում են չեմպիոնությանը։ Ամեն ինչ կախված կլինի տվյալ օրվանից՝ ով իրեն ավելի լավ կզգա և ճիշտ կդրսևորի իր մարզավիճակը, նա էլ կհաղթի»,- նշել է Ամոյանը՝ հավելելով, որ անելու է հնարավոր առավելագույնը 5-րդ ոսկին Հայաստան բերելու համար։