Նիկոլի վերարտադրության պարագայում հունիսի 7-ը փաթեթավորվելու է որպես հեղափոխության նոր հաղթանակ․ Սամվել Ֆարմանյան


19:59 , 13 ապրիլ, 2026
Քանի չի եկել հունիսի 8-ը
Նիկոլի վերարտադրության պարագայում՝
1.) Հունիսի 7-ը փաթեթավորելու է որպես հեղափոխության նոր հաղթանակ ու հակահեղափոխության վերջնական ջախջախում:
2.) Շատ արագ անցկացնելու է նոր՝ Խաղաղության Սահմանադրությունը, և հռչակվելու է Հայաստանի չորրորդ Հանրապետությունը:
3.) Ամեն գնով՝ ամենաաներևակայելի զիջումներով անգամ, փորձելու է հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման:
4.) Այդ ճանապարհին դատարաններով արգելելու է մի քանի տասնյակ կուսակցությունների, կառույցների ու կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ներառյալ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն:
5.) Զանգվածաբար բանտարկելու ու լռեցնելու է իր հին ու նոր քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, փակելու է տասնյակ լրատվամիջոցներ: Հայաստանի 3-րդ Հանրապետությունը խորհրդանշող բոլոր գործիչները՝ մեծից փոքր, պիտի կամ արտագաղթեն կամ կզեն կամ տանջվեն բանտերում:
6.) Սկսելու է զանգվածային կուլակաթափություն ու սեփականության տոտալ վերաբաշխում: Ոչ թե 2018-2026 թթ. նման՝ մեծ ու միջին բուրժուազիայի հետ մուկ ու կատու խաղալով, հետները սեղան նստելով, այլ չոր ու ամբողջական կուլակաթափություն, որտեղ պաշտպանված չեն լինելու անգամ Գռզոն ու Քոչարյանը:
Ու այդ ամենը եվրոպական կառույցների ծափերի ու ռուսական լռության ներքո:
Մինչև կգա վերջին քայլն անելու ժամանակը...