Խոշոր գործարարների հետ հանդիպմանը Նիկոլը ստիպված է եղել «վիզ ծռել». նրանց խնդրել է մարդկանց աշխատավարձերը բարձրացնել
16:39 , 13 ապրիլ, 2026
Խոշոր գործարարների հետ հանդիպմանը Նիկոլը ստիպված է եղել «վիզ ծռել». նրանց խնդրել է մարդկանց աշխատավարձերը բարձրացնել: «Եթե աշխատավարձը, օրինակ, 195 կամ 197 հազար է, ապա շնորհակալ կլինենք, եթե այդ եզրային վիճակների հանդեպ մեր գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեին, որպեսզի ավելի շատ քաղաքացի կարողանա օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ այս փուլում համակարգում ընդգրկված են 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլը լավ բան է անում ,որ խնդրում է բարձրացնել մարդկանց աշխատավարձերը: Ինչ-որ իմաստով, իհարկե, դրական բան կա, բայց առավելապես Նիկոլի համար. նախընտրական այս փուլում ուզում է ժողովրդի հանդեպ հոգատար ղեկավարի տպավորություն թողնել, որպեսզի հնարավորինս շատ ձայն հավաքի:
Իրականում, սակայն, մեդալի հակառակ կողմն էլ կա. ՔՊ-ական իշխանությունն առոջղապահության ապահովագրության քողի տակ շատ լուրջ փողեր է գեներացնում, ուստի որքան շատ քաղաքացիներ ընդգրկվեն այդ համակագում, այնքան գոյանալիք գումարի ծավալը կլինի ավելի շատ՝ Ավանեսյան Անոյի ու շեֆության համար դրանից բխող դրական արդյունքներով: Այսինքն՝ իրականում Նիկոլի փորացավն ուրիշ բան է՝ մարդկանց կենսամակարդակի հետ ոչ մի կապ չունեցող:
Մնում է տեսնել, թե ինչպես կարձագանքեն Նիկոլի թևի տակ ծվարած բիզնեսմենները, որքան կբարձրացնեն իրենց աշխատակիցների աշխատավարձերը, հնարավոր բարձրացումը կլինի սիմվոլիկ, թե՞ էական: