Խուդաթյան Դավոյի բացառիկ ինքնախոստովանությունը


14:33 , 13 ապրիլ, 2026
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Խուդաթյան Դավոն, որ վստահեցրել է՝ հիմնականում ոչ պրոբլեմատիկ նշանակումներ ու ազատումներ անող մարդ է, խոստովանել է, որ վերջին շրջանում համակարգը լքել են բազմաթիվ մարդիկ: «Ազատվող կողմի համար մեծ է գայթակղությունը աշխատանքային խնդիրները կապել քաղաքական ենթատեքստի, վերջին ընթացքում նաև հայրենասիրական պաթոսի հետ»,-մասնավորապես՝ հայտարարել է Դավոն ու հայտնել, որ ազատվածները հանդես են եկել հայրենիքի ու եկեղեցու պաշտպանության դիրքերից:

Սա բացառիկ ինքնախոստովանություն է, և Դավոյին պետք է արժանին մատուցել պետական ապարատի ներկայիս վիճակի մասին կարևոր տեղեկություններ հայտնելու համար: Մարդը խոստովանում է, որ պետական ապարատում մնալու ամենաէական պայմանը Նիկոլի համախոհը լինելն է, և եթե դու նույնիսկ վաստակաշատ մասնագետ ես, բայց Իլհամի ադեպտը չես, ապա չես կարող ոչ միայն կարիերա անել, այլև նույնիսկ մեկ րոպե ավել պետական ապարատում մնալ: Ա՛յ եթե Նիկոլի հետ միասին Կաթողիկոսի հրաժարականը պահանջես, ալլահշուքյուրահաճո ստատուսներ երկնես, քո առաջ կբացվեն դռներ:

Սա ուղիղ ճանապարհ է դեպի «Արևմտյան Ադրբեջան». եթե սրանցից չազատվեցինք,ապա պետական ինստիտուտների արժեզրկումը դառնալու է անդառնալի գործընթաց, ինչը բերելու է հայկական պետության փատացի լուծարմանը: