Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է


12:11 , 11 ապրիլ, 2026

168.am-ը գրում է․

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացատկում գերազանց արդյունք է գրանցել:

Արթուրը ստացել է 14.583 գնահատականը և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:

Աշխրահի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոնը 0,3 միավորով ավելի բարձր գնահատական է ստացել երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Նազար Չեպուրինից: