Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:


23:35 , 9 ապրիլ, 2026
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջից դեպի Արարատ-Բանավան թաղամաս տանող ճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տարոն Պ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են սթափ։