15:56 , 9 ապրիլ, 2026168.am-ը գրում է․
ԵՄ տնտեսությունը կտուժի՝ չնայած նրան, որ Իրանում հրադադարի ռեժիմ է հայտարարվել, իսկ ԵՄ-ի ներսում գնաճը կաճի, ասել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Ակնհայտ է, որ մենք կանգնած ենք ստագֆլյացիոն ցնցման առջև»,- ասել է Դոմբրովսկիսը Financial Times-ին տված հարցազրույցում։
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ ԵՄ-ն կբախվի համախառն ներքին արդյունքի աճի դանդաղման, ինչպես նաև գնաճի արագացման հետ։