Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «BMW X5»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի


23:29 , 6 ապրիլ, 2026
Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Դ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում նկատել է, որ հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը կայանել է ավտոմեքենան և զանգահարել 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը եղել է իր հայրիկի հետ, իսկ ավտոմեքենան շահագործվելիս է եղել հեղուկ գազով։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պազրվում են դեպքի հանգամանքները։