Դրական դինամիկա չկա. 18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ. փաստաբան


14:24 , 6 ապրիլ, 2026

Դպրոցական Դավիթ Մինասյանին, ով կալանավորվել է Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց պալատ։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դրական դինամիկա չկա, երեկ անգամ բացասական դինամիկա է եղել, գլխապտույտ ուներ, չէր կարողանում բարձրացնել գլուխը, այսինքն՝ արտաքին տեսանկյունից ավելի վատ էր։

Դավիթ Մինասյանի տեսակցությունները շարունակում են փակ լինել՝ անգամ հիվանդանոցային պայմաններում, նրա մայրը չի կարողանում տեսակցել նրան։ Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին, ապա այն դեռևս չի մակագրվել։