16:09 , 31 մարտ, 2026ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին՝ Իսրայել ուղևորվող ռազմական բեռներով ինքնաթիռներին օդային տարածք չտրամադրելու համար։
«Ֆրանսիան թույլ չի տվել ռազմական բեռներով դեպի Իսրայել ուղևորվող ինքնաթիռներին թռչել իր տարածքով», — գրել է նա Truth Social-ում։ Թրամփի խոսքով՝ Ֆրանսիան չի օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողության հարցում։ «ԱՄՆ-ն դա կհիշի՛», — նշել է նա։