Իրանում խոցված ամերիկյան և իսրայելական անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 146-ի


11:19 , 31 մարտ, 2026

Հակամարտության սկզբից ի վեր Իրանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով խոցված ամերիկյան և իսրայելական անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 146-ի։ Այս մասին մարտի 31-ին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Երկրի հակաօդային պաշտպանության միասնական հրամանատարական կետի ցանցի կողմից խոցված անօդաչուների ընդհանուր թիվը հասել է 146-ի», — ասված է կառույցի Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 146-րդ թիրախը եղել է MQ-9 տեսակի ԱԹՍ-ն, որը ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է այսօր վաղ առավոտյան՝ Սպահանում։