Մուայթայ․ Չեմպիոն ու բրոնզե մեդալակիր՝ Անթալիայում կայացած միջազգային մրցաշարում
12:58 , 30 մարտ, 2026
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Antalya open international championships A դասի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ։ Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ չեմպիոնի կոչումը նվաճել է Արայիկ Բրուտյանը, որը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի մարզիկին։ 67կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը հաղթելով թուրք մարզիկին դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Բելգիան ներկայացնող մարզիկին ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։