ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար


10:12 , 30 մարտ, 2026

168.am-ը գրում է․

ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Այս մասին X-ի իր էջում հայատառ գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»․-գրել է նա։