Այսօր լրացավ ուղիղ մեկ ամիս Իրանի դեմ սանձազերծված պատերազմից․ Վարդան Ոսկանյան


20:29 , 28 մարտ, 2026
Այսօր լրացավ ուղիղ մեկ ամիս Իրանի դեմ սանձազերծված պատերազմից։
Եթե փորձենք ամփոփել կողմերի աշխարհաքաղաքական ձեռքբերումները, ապա, որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը։
Դա Հորմուզի նեղուցի իրանական լիակատար վերահսկողությունն ու կառավարումն է, որն էլ առաջիկայում լինելու է այս պատերազմի հանգուցային խնդիրը։