00:34 , 28 մարտ, 2026
Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն։ Այս մասին ահազանգում են Մայր Աթոռից։
Շողակաթի պատրաստած տեսանյութում ասվում է, որ շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա: Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում: