Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին


00:08 , 27 մարտ, 2026
Մարտի 26-ին, ժամը 18։17-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և  ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մաքրել ճանապարհի նշված հատվածը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։