Յուրաքանչյուր մարզում պետք է լինի ՄՈԲ ռեսուրսի համար նախատեսված զորամասեր՝ իր uպառազինությամբ. Արթուր Ավանեսյան


16:29 , 23 մարտ, 2026

Ելնելով մեր անցած պատերազմների փորձից՝ եկել ենք այն եզրակացության, որ յուրաքանչյուր մարզում պետք է լինի ՄՈԲ ռեսուրսի համար նախատեսված զորամասեր՝ իր սպառազինությամբ: Այս մասին ասել է լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը:

«ՄՈԲ ռեսուրսը պետք է ներկայանա զորամաս, միանգամից ստանա իր հանդերձանքն ու սպառազինությունը, և հրամանատարի որոշմամբ ուղարկվի ռազմաճակատի այն կետը, որտեղ իրենք նախատեսված են լինելու: Ուժեղ Հայաստանում կլինի ուժեղ պահեստազոր»,- նշել է նա: