Առանց ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ն թղթե վագր է․ Թրամփ


18:50 , 20 մարտ, 2026

Վախկոտնե՛ր։ Եվ մենք սա կհիշենք։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ն անվանելով «թղթե վագր»։ Թրամփը սա գրել է Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական գործողությանը միանալուց հրաժարվելու համար։
«Առանց ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Դժգոհում են նավթի բարձր գներից, բայց չեն օգնում Հորմուզի նեղուցի բացման հարցում»,-գրել է Թրամփը։