Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին


00:24 , 12 մարտ, 2026

Armlur.am-ը գրում է․

Իսպանիայի կառավարությունը հետ է կանչել Իսրայելում իր դեսպան Անա Մարիա Սալոմոն Պերեսին, ասվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից Իսպանիայի պաշտոնական տեղեկագրում (BOE) հրապարակված հրամանագրում։

«Դոնյա Անա Մարիա Սալոմոն Պերեսին ազատել Իսրայելի Պետությունում Իսպանիայի դեսպանի պաշտոնից՝ շնորհակալություն հայտնելով նրան իր ծառայությունների համար», – ասվում է հրամանագրում։

Փաստաթղթի համաձայն՝ որոշումը կայացվել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի առաջարկով՝ մարտի 10-ին Նախարարների խորհրդի նիստում քննարկումներից հետո: Փաստաթուղթը ստորագրել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը: