Թբիլիսյան խճուղում բшխվել են շտապօգնության «Toyota»-ն և «Changan»-ը


22:02 , 11 մարտ, 2026
Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Toyota» մակնիշի շտապօգնության և «Changan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։