Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում


15:54 , 11 մարտ, 2026

Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,-Եվրոպական խորհրդարանում ասել է Փաշինյանը: