Սարգիս Գրիգորյանը՝ առաջին ամուսնության, ամուսնալուծության և ծանր օրերի մասին


10:51 , 8 մարտ, 2026

Starnews.am-ը գրում է․ 

«Խոստովանություն» հաղորդման հյուրն էր դերասան Սարգիս Գրիգորյանը, ով անկեղծ և բազմաբովանդակ զրույց է ունեցել։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել ամենահուզիչ ու հետաքրքիր դրվագները։

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա երկու անգամ է ամուսնացած եղել, Սարգիս Գրիգորյանը հաստատել է՝ նշելով, որ իսկապես երկու ամուսնություն է ունեցել։ Դերասանը պատմել է, որ առաջին կնոջից բաժանումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրենց դուստրը՝ Նարեն, ընդամենը 20 օրական էր։

Նրա խոսքով՝ այդ շրջանը իր կյանքի ամենածանր փուլերից մեկն է եղել։ Դերասանը խոստովանել է, որ հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել և մեծ պատասխանատվության զգացումից անգամ ինքնասպանության փորձ է արել։

Սարգիս Գրիգորյանը նշել է, որ այդ դժվար փուլում իրեն մեծ աջակցություն է ցուցաբերել ընտանիքը, իսկ ավելի ուշ նրա կյանքում հայտնվեց երկրորդ կինը՝ Մանոն, ով մեծապես օգնել է հաղթահարել դեպրեսիվ վիճակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։