«Մի պղտորեք սպարապետի հոգին, մի տարեք էս ժողովրդին ցեղասպանեք, դուք դրանց եք ծառայում». Քաղաքացին՝ Սասուն Միքայելյանին


12:30 , 5 մարտ, 2026

ԵԿՄ անդամները՝ նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ այսօր՝ մարտի 5–ին, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նրան ուղեկցում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։

Այդ պահին զինվորական հագուստով մի տարեց տղամարդ դիմելով Սասուն Միքայելյանին, ասաց. «Մի պղտորեք սպարապետի հոգին, մի տարեք էս ժողովրդին ցեղասպանեք, դուք դրանց եք ծառայում»։

ԵԿՄ–ականները նրան հեռացրին այդտեղից, ասելով, որ այստեղ գոռալու տեղ չի. «Ես անելու տեղն էլ եմ արել, մենակ գոռալով չի, եղա՞վ»։