Քուվեյթի ամերիկյան բազան ամբողջությամբ ոչնչացվել է․ Pars Today (Video)


10:29 , 3 մարտ, 2026

Քուվեյթի ամերիկյան բազան ամբողջությամբ ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։

«Քուվեյթում ամերիկյան «Էս-Սալեմ» բազայի լիակատար ոչնչացում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից սկսած ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռակոծում է Իսրայելն ու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանները։ Իսրայելական և ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:

Տեսանյութն՝ այստեղ