Թրամփը խոստովանել է, որ Իրանում իշխանափոխության հույս ունի և կոչ է արել իրանցիներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը ԱՄՆ ռшզմական գործողության ավարտից հետո


12:20 , 28 փետրվար, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանին հարվածելուց հետո Իրանում իշխանափոխության հույս ունի:

«Դիմելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և ողջ ոստիկանությանը՝ հայտարարում եմ, որ դուք պետք է վայր դնեք զենքը և ստանաք լիակատար անձեռնմխելիություն, կամ, որպես այլընտրանք, ձեզ հաստատ մահ է սպասվում:

Այդ պատճառով զենքը վայր դրեք»,-հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարն իր ուղերձում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցիներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը ԱՄՆ ռազմական գործողության ավարտից հետո:

«Երբ մենք ավարտենք, վերցրեք երկրի կառավարումը ձեր ձեռքը։ Նա կլինի ձերը. սա, հավանաբար, ձեր միակ հնարավորությունն է շատ սերունդներ առաջ տանելու համար»,-ասել է Թրամփը Truth Social սոցցանցում տեսաուղերձում։