Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը


23:58 , 25 փետրվար, 2026

News.am-ը գրում է․

«Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը», հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը․

«Նախաձեռնվել է ՔՕ 297-րդ հովածի 2-րդ մասի 3-րդ կետով․ խոսքը վերաբերում է «TikTok»-ի հարթակում հայտնի գործիչ Հայկ Եղյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հասցված վիրավորանքին։

Քաղաքացին երկու օր է՝ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի, թե միջին ծանրության ենթադրյալ արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու Քննչական կոմիտեն, արդյոք քաղաքացուն ներկայացնելու է դատարան՝ կալանավորելու նպատակով և ինչ մոտեցում է ցուցաբերելու դատարանը»,- նշել է նա։