20:31 , 25 փետրվար, 2026Կյանքիս ընթացքում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ, ես ֆիզիկապես չեմ տեսել նրան: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ, բայց Ռոբերտ Քոչարյանին՝ այս 7-8 ալեկոծ ամիսների ընթացքում, և դրանից առաջ էլ՝ չեմ տեսել, ոչ մի շփում չի եղել:
Մեր երկրի Կառավարությունը մի երգ ունի: Իր անկարողությունը, տնտեսական թուլությունը, աղքատության մակարդակի չնվազելն ու երկրում թանկացումների հիմնավորել չկարողանալը բերում է մի բանի՝ նա ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողնել նոր գործիչներ, նա ամբողջ կյանքում կռվել է նույն գործիչների հետ»,- նշել է նա: