Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է


17:49 , 21 փետրվար, 2026
Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ 
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։