Երեւանում լայնամասշտաբ խուզարկություններ են շուրջ 40 հասցեներում


20:31 , 20 փետրվար, 2026

News.am-ը գրում է․

Այս պահին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ՆԳՆ–ից։

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։

Քննչական կոմիտեից NEWS.am-ից հայտնեցին, որ փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ: