Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն


13:05 , 13 փետրվար, 2026
Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։