«Աղջկա համար ամենակարևորը լավ հայր ունենալն է». Լիլի Էլբակյանի շնորահավորանքը՝ հայրիկին՝ Արմեն Էլբակյանին


19:02 , 11 փետրվար, 2026

Ռեժիսոր Արմեն Էլբակյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Օրվա առթիվ նրան շնորհավորել է դուստրը՝ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Նա ինստագրամյան իր էջում հոր հետ լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել.

«Աղջկա համար ամենակարևորը լավ հայր ունենալն է, թոռների համար լավ պապիկ ու ընկեր, իսկ երբ ծնողդ ազգային արժեք է, դա արդեն մեծ պատասխանատվություն է ... Պապ, մաղթում եմ քեզ, որ սիրված ու գնահատված լինես հենց կենդանության օրոք, դու պետք ես մեզ, ժողովրդին, թատրոնին քո ապրածն ու ստեղծածը կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև քո ժողովրդի, հանդիսատեսի, սերունդների ու ապագայի համար... Ապրիր ապրեցրու, կրթիր, արարիր ու եղիր երջանիկ քո բոլոր օրերում։ Իսկ մենք սիրում ենք քեզ ... Ամեն օր սովորում քեզնից սիրել մերձավորին ու էս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու պատվիրանը ... դու իմն ես ու բոլորինը ... Դու կարևոր ես, պապ»: