10 Նինձյաները սիրում էին «սերֆինգով» զբաղվել
Մի քիչ բարդ է սա անվանել սերֆինգ, բայց նինձյաները շատ լավ էին հաղթահարում ջրային տարբեր արգելքները՝ օգտագործելով ձեռքի տակ եղած չխորտակվող նյութերը:
Գրեթե ամեն բան, որ գտնվում էր նինձյայի մոտ, ծառայում էր նրան կա՛մ ինչ որ բանից փրկվելու, կա՛մ էլ ինչ որ բան սպանելու համար, իսկ երբեմն էլ հա՛մ նրա, հա՛մ նրա:
Նինձյաների ռումբերը նման չէին տեռորիստների ռումբերին, այլ ավելի շուտ Բեթմենի ռումբերին: Դրանք թշնամիներին ոչ թե սպանելու համար էին, այլ ուշադրություն շեղելու, ինչի շնորհիվ նինձյաները հասցնում էին չքվել:
Իրականում նինձյաները հմուտ էին տարբեր խաբկանքների մեջ, որոնք նրանք անում էին ծխի և հայելիների միջոցով: Եթե դու ունես բավարար քանակությամբ ծուխ ու ճիշտ պահին հայելու մեջ արտացոլվելու կարողություն, ապա կարելի է ստիպել հավատալ, որ դու կարողանում ես անէանալ և նույնքան անսպասելիորեն հայտնվել:
Հայտնի է, որ նինձյաների խմբավորումները կոչվում էին կլաններ և յուրաքանչյուր կլան ուներ իր առաջնորդը: Նինձյաների առաջնորդները հաճախ քայլող լեգենդներ էին լինում և նրանց հավերժացնում էին բանապատումներում ու արձանների միջոցով:
Նինձյաները գոյություն ունեն մինչ օրս էլ, չնայած դրանց ակտիվ գործունեության մասին վկայող փաստեր հասանելի չեն, այնպես որ, եթե չեք ուզում սովորել համալսարանում, դեռ հույս կա, որ կարող է նինձյա էլ դառնաք:
Այդ հիմա է, որ մենք նրանց նինձյա ենք կոչում, իսկ նրանց զոհերը կփաստեին, որ նրանք ավելի հայտնի էին «Շինոբի» ընդհանրական կոչումով, ինչը թարգմանաբար նշանակում է «Գողացող»:
Այս երկու զորատեսակն էլ լայնորեն տարածված էր ֆեոդալական Ճապոնիայում, բայց կային մի շարք էական տարբերություններ. սամուրայներ դառնում էին ազնբվակաան ծագում ունեցողները, իսկ նինձյաներ դառնում էին ավելի ցածր սոցիալ-տնտեսական դիրքեր զբաղեցնող հասարակական շերտերի ներկայացուցիչները: Սամուրայները սրբորեն հետևում էին Բուսիդո պատվո կանոնագրքին և որպես կանոն ծառայում էին իրենց սյուզերեններին ու կայսերը, իսկ նինձյաները իրենց ծառայությունները տրամադրում էին վարձատրության դիմաց ցանկացածին: