10:28 , 8 փետրվար, 2026Starnews.am-ը գրում է․
«Հայաստանի ձայնը 3» նախագիծը տեղի է ունեցել 2014 թվականին։ Ժյուրիի կազմում էին Սոնան, Հայկոն, Եվա Ռիվասը և Արմեն Մարտիրոսյանը։ Նախագծի հաղթողը դարձավ իրանահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանը, որի մարզիչը Սոնան էր։

Հաղթանակից հետո Ռաիսան չի կարողացել զսպել իր ուրախության արցունքները՝ նշելով, որ իր համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ սիրվել է Հայաստանի հայերի կողմից։ Նրա խոսքով՝ դա մեծագույն հաղթանակ է իր համար։
Նախագծում հաղթելուց հետո Ռաիսա Ավանեսյանը շարունակում է ակտիվ գործունեությունը երգարվեստում։ Ներկայումս նա հանդես է գալիս IM project-ի կազմում և շարունակում է ստեղծագործական ուղին՝ մասնակցելով համերգների և հանդես գալով տարբեր հեռուստաալիքներով։