Ինչպե՞ս «Հայ սուպերսթար 2»-ից հետո Նարե Գևորգյանին հաջողվեց դառնալ ամենապահանջված երգչուհիներից մեկը (Photo)


09:28 , 8 փետրվար, 2026

Starnews.am-ը գրում է․

Տարիներ առաջ, երբ մեկնարկեց «Հայ սուպերսթարի» 2-րդ եթերաշրջանը, Նարե Գևորգյանն առաջին իսկ ելույթով ապացուցեց, որ եկել է մեծ բեմեր գրավելու։ Նրա հզոր ձայնն ու ինքնատիպ ոճը թույլ տվեցին նրան դառնալ նախագծի ամենահիշվող դեմքերից մեկը, թեև նա չզբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Շատերի համար Նարեն հենց այն արտիստն էր, ով պետք է շարունակեր իր ուղին որպես պրոֆեսիոնալ երգչուհի, և սպասելիքները լիովին արդարացան։

Նախագծի ավարտից հետո Նարեն չընտրեց հեշտ ճանապարհը և սկսեց քրտնաջան աշխատել իր սեփական երգացանկի վրա։
Նա այն քիչ մասնակիցներից է, ում հաջողվեց «Սուպերսթարի» տված հայտնիությունը վերածել կայուն և հաջողակ կարիերայի՝ մնալով հավատարիմ իր սկզբունքներին և որակյալ երաժշտությանը։

Նարեն մեծ ճանաչում ձեռք բերեց նաև «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծի 3-րդ եթերաշրջանում, որտեղ դարձավ հաղթող իր «Արև» երգով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։