23:29 , 5 փետրվար, 2026Armsport.am-ը գրում է․
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան սկսել է նախապատրաստվել օկտագոն վերադարձին։ Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը սոցիալական ցանցերում կիսվել է կադրերով, որտեղ երևում է, թե ինչպես է նա բռնցքամարտում և աշխատում ծանր քաշերով։
«Չեմպիոնը վերադարձել է», — հրապարակմանը կից գրել է մարտիկը։
Հիշեցնենք, որ Թոփուրիան կարիերայում դադար էր վերցրել անձնական պատճառներով (ամուսնալուծության գործընթացի հետ կապված)։ Նրա վերջին մենամարտը կայացել էր նախորդ տարվա հունիսի վերջին, երբ նա առաջին իսկ ռաունդում տպավորիչ նոկաուտի ենթարկեց բրազիլացի Չարլզ Օլիվեյրային՝ նվաճելով չեմպիոնական տիտղոսը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակիցը Ջասթին Գեյջին է։ Վերջինս հունվարի 25-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Փեդի Պիմբլետին՝ նվաճելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։
29-ամյա Թոփուրիան ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է օկտագոն վերադառնալ ապրիլին կամ հունիսին։