Հրապարակվել են Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները


15:02 , 5 փետրվար, 2026

Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: 

Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Լևոն Մնացականյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Իսկ քաղաքացիական անձինք Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: