Nike-ն կրճատելու է 775 աշխատակցի


18:21 , 27 հունվար, 2026

Nike-ը կրճատում է 775 աշխատակցի, քանի որ ընկերությունը ձգտում է բարձրացնել իր զուտ շահույթը և արագացնել «ավտոմատացման» կիրառումը, հաղորդել է CNBC-ն։

Կրճատումները հիմնականում ազդում են Թենեսիի և Միսիսիպիի բաշխման կենտրոնների վրա։ Անցած ամռանն ընկերությունը կրճատել էր 1000 կորպորատիվ աշխատատեղ:

«Մենք քայլեր ենք ձեռնարկում մեր գործունեությունը հզորացնելու և արդյունավետ դարձնելու համար, որպեսզի կարողանանք ավելի արագ շարժվել, գործել ավելի մեծ կարգապահությամբ և ավելի լավ սպասարկել մարզիկներին ու սպառողներին», - ասվում է Nike-ի հայտարարության մեջ։