Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը


16:11 , 22 հունվար, 2026

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ  հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման համար։

Հիմնավորման համաձայն՝ Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽ նախագահի հետ: