Գալյան Սրբուկը մոռացե՞լ է Նիկոլի ցինիկ հարցադրումը
16:22 , 21 հունվար, 2026
Միլիոնների հասնող պարգևավճարի արժանացած, բայց դրանով չհագեցած Գալյան Սրբուկի «օֆիսը» հայտարարություն է տարածել՝ փորձելով հերքել «VT Foreign Policy» հարթակում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ Նիկոլը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով, և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ։ «…Ընդգծում ենք, որ ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի, և դատավորների նշանակման գործընթացը իրականացվում է բացառապես սահմանադրական և օրենսդրական կարգավորումներով…»,-մասնավորապես՝ ասված է Սրբուկի տարածած հայտարարության մեջ:
Սրբուկն այլ բան չէր էլ կարող հայտարարել. հենց այնպե՞ս է միլիոնները գրպանը դրել: Հարցն այստեղ այլ է՝ ո՞ւմ կհավատա ժողովուրդը՝ Սրբուկի՞ն, թե՞ հրապարակմանը:
Փաստն այն է, որ այսօր Հայաստանում տասնյակներով քաղբանտարկյալներ կան, իսկ նրանցից մի քանիսի առողջական վիճակը շատ վատ է: Խոսքը թե՛ սրբազաններից մեկի, թե՛ Նարեկ Սամսոնյանի մասին է, որոնց ներկայիս վիճակի միակ պատճառն ունեցած քաղաքական հայացքներն ու դրանից բխած հայտարարություններն են:
Սրբուկը երևի մոռացել է Հրայր Թովմասյանի գրչի պատմությունը, ինչպես նաև այն, թե ինչպես էր Նիկոլն ուղիղ տեքստով հարց բարձրացնում՝ կա՞ Հայաստանում մի դատավոր, որն իր ասածը չանի: Միայն այս փաստերը բավարար են՝ արձանագրելու, որ դատավորների նշանակման վերաբերյալ համապատախան հրապարակումը մաքուր ճշմարտություն է, ինչպես և ճշմարտություն է այն, որ Նիկոլի առաջ դրսում «կանաչ լույս են վառել»՝ վստահեցնելով, որ եթե նպաստի որոշակի աշխարհաքաղաքական ծրագրերի արդյունավետ իրագործմանը, ընտրություններում հանգիստ կարող է հագուրդ տալ իր թվանկարչությանը: